Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուսաստանը դեռ չի պատասխանել մեզ, թե ինչ նպատակով է «Իսկանդեր» տվել Հայաստանին. Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ

Ռուսաստանը դեռ չի պատասխանել մեզ, թե ինչ նպատակով է «Իսկանդեր» տվել Հայաստանին. Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ
30.12.2016 | 12:46

APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, խորհրդարանի պաշտպանական, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի նախագահ Զիաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ չնայած մի շարք ոլորտներում կան տնտեսումներ, սակայն ռազմական բյուջեի հարցում չկան խնդիրներ։

Խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիր հատկացնելու մասին՝ Ասկերովը հայտարարել է, որ այդ հարցը քննարկել է ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ. «Նրանք պաշտոնական դիմում են հղել ՌԴ ԱԳՆ-ին։ Ռուսաստանը դեռ կոնկրետ պատասխան չի տվել մեր հարցին, թե ինչ նպատակով է արել դա։ Մենք մեր կարծիքը կհայտնենք հետո, երբ պաշտոնական պարզաբանում կստանանք հենց Ռուսաստանից։
Բնականաբար, Ռուսաստանը այդ հակամարտությունը կարգավորելու համար պետք է լինի անկողմնակալ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ